Այբբենական գրացուցակներ


Ա  Բ  Գ  Դ  Ե  Զ

Է  Ը  Թ   Ժ  Ի  Լ

Խ  Ծ  Կ  Հ  Ձ  Ղ

Ճ  Մ  Յ  Ն  Շ  Ո

Չ  Պ  Ջ  Ռ  Ս  Վ

  Տ  Ր  Ց  Փ  Ք

  Օ  Ֆ


Այբբենական գրացուցակի օտարալեզու գրքերը


Մեր գրադարանում կան նաև օտարալեզու գրքեր, եթե դրանք առնչվում են հայագիտությանը։ Դրանց հեղինակներին որոնեք հայերեն գրքերի այբբենական գրացուցակների ամենավերջում, իսկ եթե անհեղինակ գրքեր են կամ ժողովածուներ՝ անհեղինակ երկերի ու ժողովածուների գրացուցակի վերջում։ Դրանք որոնելու համար պարզապես մտքում տառադարձեք հեղինակի անունը հայերենով. օրինակ՝ Cox ազգանունը կգտնեք «Ք» տառի գրացուցակի վերջում, Штреккер-ը՝ Շ տառի տակ, և այսպես շարունակ։ Տառադարձության համար հիմք է ընդունված արևելահայերենի հնչյունաբանությունը։ Իհարկե, այսպես որոնելը միշտ չէ, որ հարմար է, հատկապես եթե արևմտահայ ես ու չգիտես՝ Byron-ին փնտրես Պ թե Բ տառի տակ։ Այս անհարմարությունն առայժմ այլ լուծում չունի, ներեցե՛ք. որովհետև գրադարանը դեռ այնքան հարուստ չէ օտարալեզու գրքերի տվյալներով, որ առանձին ռուսերեն, առանձին լատինատառ կամ այլագիր այբուբենների համար ևս առանձին գրացուցակների էջեր բացենք։

ԼԱՏԻՆԵՐԵՆ ՏԱՌԵՐ

 


A --- Ա [a] կամ Է [æ, e]

B --- Բ / Պ

C --- Ք [k] / Գ / Կ / Չ (tʃ) / Խ (de x)

D --- Դ

E --- Է [e] / Ի [i]

F --- Ֆ

G --- Գ [g] / Ջ [dʒ] / Ղ (gh)

H --- Հ

I --- Ի [i] / Ա [a]

J --- Ջ [dʒ] / Յ [j] / Ժ [ʒ]

K --- Ք / Կ

L --- Լ

M --- Մ

N --- Ն

O --- Օ

P --- Փ / Պ

Q --- Ք

R --- Ռ

S --- Ս [s] / Զ [z] / Շ [ʃ]

T --- Թ / Դ / Տ

U --- Յ [ju] / Ո [u] / Ա [ʌ]

V --- Վ [v] / Ֆ [f]

W --- Վ [v] / Ո [u]

X --- Ք

Y --- Յ [j] / Ե / Ի [i]

Z --- Զ [z] / Ց [ts] 


ՌՈՒՍԵՐԵՆ ՏԱՌԵՐ


А --- Ա

Б --- Բ

В --- Վ

Г --- Գ / Ղ

Д --- Դ / Ջ (Дж)

Е, Ё --- Յ

Ж --- Ժ

З --- Զ

И --- Ի

Й --- Յ

К --- Կ

Л --- Լ

М --- Մ

Н --- Ն

О --- Օ

П --- Պ

Р --- Ռ

С --- Ս

Т --- Տ

У --- Ո

Ф --- Ֆ

Х --- Խ

Ц --- Ց

Ч --- Չ

Ш --- Շ

Щ --- Շ

Э --- Է

Ю --- Յ

Я --- Յ