ԲԱՌԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ
Երբեմն պետք է լինում ճշտել, թե այս կամ այն բառը, բառաձևը, բառակապակցությունը կամ լեզվական այլ միավոր ինչպես է կիրառվել կամ կիրառվում հայ գրականության մեջ։ Սրա համար հաճախ դիմում ենք ԱՐԵՎԱԿ-ի (Արևելահայերենի ազգային կորպուսի) կայքի որոնման գործիքի օգնությանը։ Սակայն ԱՐԵՎԱԿ-ի տվյալները կարող են չբավարարել։ Կան նաև այլ կայքեր՝ բառերի որոնման սեփական հարմարավետ միջոցներով. դրանց մի ցանկ տրված է ներքևում՝ ձախ կողմում։ Այս կայքերի մի մասում որոնումը բերում է PDF ձևաչափով գրքերի ու հոդվածների ներսում եղած բառեր, որովհետև այդ PDF-ները նաև նիշերի օպտիկական ճանաչման են ենթարկված (OCR)։ Օրինակ՝ եթե ուզում եք հայկական ժողովրդական հեքիաթների հատորների ներսում եղած բարբառային բառեր որոնել, անհրաժեշտ բառաձևը լրացրեք Համահայկական թվանշային գրադարանի որոնման տողում։
Եվ կան նաև հայ գրականության այնպիսի առցանց շտեմարաններ, որոնց տեքստերի ներսում բառերն ավելի հարմար է որոնել «Գուգլ» որոնողական ծառայության օգնությամբ՝ որոնման տողում ավելացնելով անհրաժեշտ կայքի անունը։ Որպեսզի դուք ամեն անգամ չհավաքեք ուղին ցույց տվող անհրաժեշտ հասցեները որոնման տողում, կարող եք օգտվել ներքոբերյալ հղումներից, որ տրված են աջ կողմի ցանկում։ Սեղմեք համապատասխան հղումը, գնացեք «Գուգլի» էջը՝ արդեն լրացված տողով, և այդ տողում՝ դատարկ թողնված չակերտների մեջ, պարզապես լրացրեք ձեզ անհրաժեշտ բառը/բառաձևը կամ բառերը։ Չակերտները կարող եք ջնջել, եթե ճշգրիտ բառաձև կամ արտահայտություն չեք որոնում, այլ կամենում, որ որոնման արդյունքներում արտացոլվեն ձեր գրած բառի տարբեր քերականական ձևերը։ Անշուշտ կարող եք նույն ձևով որոնել նաև այլ կայքերում՝ փոխելով որոնման տողի հասցեի մասը։
Ավելացրել ենք հղումներ նաև դեպի նիշերի օպտիկական ճանաչման ենթարկված որոշ բառարաններ, որոնցում կարող եք որևէ բառ որոնել հատորի ամբողջ տեքստում։ Բառարանների այս ցանկը քիչ-քիչ լրացնելու-հարստացնելու ենք։
Որոնման սեփական արդյունավետ միջոց ունեցող կայքեր
Արեւմտահայ Գրուածքներու Ժողովածոյ
(փորձնական, միայն «Ազդակ» օրաթերթ)
Համահայկական թվանշային գրադարան
Գրաբարյան բնագրերի համաբարբառներ
12 պատմիչների գրաբարյան բնագրերի միասնական համաբարբառ
Գրաբար Աստվածաշնչի տպագիր համաբարբառ (1895 թ.)
ARCHIVE.org
Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ
◊ ◊ ◊
Բառարաններ
◈ Բառգիրք հայկազեան լեզուի (1749)
◈ Բառգիրք հայկազեան լեզուի (1769)
◈ Նոր բառգիրք հայկազեան լեզուի - Ա, Բ
◈ Առձեռն բառարան հայկազնեան լեզուի (1846)
◈ Բառգիրք յաշխարհաբարէ ի գրաբար (1869)
◈ Մալխասյանի բառարան - Ա, Բ, Գ, Դ
◈ Սիմոն Գաբամաճեանի բառարանը (1910)
◈ Բացատրական բառգիրք օտարազգի բառերի եւ օտարագիր բառերի ու դարձւածքների (1912)
◈ Պատկերազարդ Գործնական Բառարան Անգլիերէնէ-Հայերէն (1910)
• 1992 թ. արևմտահայերեն բացատրական բառարան և